Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 902 նոր դեպք
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 902 նոր դեպք

Իրանում անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակ: Երկրում «կովիդ 19»-ը հաստատվել է 3 902 մարդու մոտ, մահացել է 235 մարդ: Համապատասխան տեղեկությունը տարածում է Իրանի առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարության տվյալներով, մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը ծայրաստիճան ծանր է:

Ընդհանուր առմամբ, Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 475 674 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 27 192-ի: 4167 հիվանդ ծանր վիճակում է:

Իրանի կորոնավիրուսի վերահսկման ազգային կենտրոնում ասում են, որ Թեհրանում հիվանդության տարածումը տագնապալի է, հոսպիտալացված հիվանդների թիվը կտրուկ աճում է, իսկ հիվանդանոցներում այլևս տեղ չկա: