Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 453 դեպք, մահացել է 212 պացիենտ
Իրանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 7 453 նոր դեպք, մահացել է 212 պացիենտ: Տվյալները հրապարակում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վարակի տարածումից ի վեր Իրանում «կովիդ 19»-ը հաստատվել է ավելի քան մեկ միլիոն 138 հազար մարդու մոտ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 53 095:
Առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս 5 645 հիվանդի վիճակը ծանր է, 856 513 մարդ ապաքինվել է: