Իրանը լքում է միջուկային պայմանագիրը։ Երկրի կառավարությունում ասում են, որ այդ որոշումը վերջնական է։
Ռոյտերի լրատվությամբ, Իրանը շարունակելու է աշխատել միջուկային էներգիայի գործակալության հետ և պատրաստ է կատարել պարտավորությունները այն դեպքում, եթե չեղարկվեն պատժամիջոցները։
Բացի այդ, միջուկային պայմանագիրը 2019 թվականին լքել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։
ԱՄՆ֊ի և Իրանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ֊ի ավիահարվածների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանը։