Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսը, նախատեսված են հանդիպումներ Իսպանիայի վարչապետի և կոնգրեսի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսը, նախատեսված են հանդիպումներ Իսպանիայի վարչապետի և կոնգրեսի նախագահի հետ

Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսը, նախատեսված են հանդիպումներ Իսպանիայի թագավորության վարչապետի և կոնգրեսի նախագահի հետ,- այս մասին հայտարարել է Իսպանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Իլիա Գիորգաձեն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Իսպանիա այցը մեկնաբանելու ժամանակ։

Գիորգաձեի խոսքով, միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Վրաստանը հրավիրված երկիր է և միջոցառմանը ներկա է գտնվելու ավելի քան 30 երկրի զբոսաշրջության նախարար։

«Այսօր մեկնարկում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Իսպանիայի թագավորություն։ Նշենք, որ Վրաստանը միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի  հրավիրված երկիր է։ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդես, որին ներկա կլինեն ավելի քան 30 երկրների զբոսաշրջության նախարարներ։ Բացի այդ նա կհանդիպի Իսպանիայի կոնգրեսի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցերը։

Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: Ինչպես գիտեք, Իսպանիան ամուր աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին, ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ Եվրամիությունում և, որ կարևոր է, վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ուստի այս այցն էլ ավելի կխորացնի Իսպանիայի Թագավորության հետ արդեն առկա բարեկամական և լավ հարաբերությունները», – հայտարարել է Իսպանիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իլիա Գիորգաձեն: