Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ «Ազգային շարժման» անդամներն ու նրանց կողմնակիցները անց են կացնում բողոքի ցույց
Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ «Ազգային շարժման» անդամներն ու նրանց կողմնակիցները անց են կացնում բողոքի ցույց

«Ազգային շարժման» անդամներն ու նրանց աջակիցները ցույց են անցկացնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ:

Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը:

Տեղում են գտնվում պարեկային ոստիկանները, ովքեր տարածքից դուրս են բերել մի քանի մարդու:

Դեպքի վայրից Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը հայտնում է, որ ցուցարարը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին պահպանել օրենքը: Ոստիկանությունը նրանց հորդորեց դուրս գալ երթևեկելի մասից և ճանապարհի վրա գրառումներ չանել: