Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ, մեր իշխանությունը կշարունակի աջակցել խոսքի ազատության պաշտպանությանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ, մեր իշխանությունը կշարունակի աջակցել խոսքի ազատության պաշտպանությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ յուրաքանչյուր լրագրողի՝ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ:

Ազատ, բարձր պատասխանատվությամբ լրատվամիջոցները հասարակության զարգացման և պետության հզորության կարևոր պայմաններից մեկն են:

Այսօր, երբ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումը դարձել է ժողովրդավարությունների հիմնական մարտահրավերներից մեկը, լրատվամիջոցների պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմն էլ ավելի կարևոր են:

ԶԼՄ-ների ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը երաշխավորված են մեր սահմանադրությամբ:

Երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, Վրաստանը մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում էր 100-րդ տեղը: Վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է, և մեր երկիրը առաջ է անցել 40 կետով: Այսօր մենք առաջատար ենք տարածաշրջանում և առաջ ենք անցել շատ զարգացած երկրներից:

Մեր իշխանությունը կշարունակի իր ներդրումն ունենալ այս ուղղությամբ, պաշտպանել խոսքի ազատությունը, ապահովել լրատվամիջոցների անկախությունը:

Մաղթում եմ հաջողություն ձեր պատվավոր, շատ կարևոր հասարակական գործունեության մեջ», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Facebook»-ի պաշտոնական էջում: