Իրակլի Ղարիբաշվիլի. Շինդիսիի հերոսները ստեղծել են մեր պատմության առանձնահատուկ անձնազոհություններից մեկի օրինակը, խոնարհվում եմ հայրենիքի համար զոհված հերոսների վառ հիշատակի առջև
Իրակլի Ղարիբաշվիլի. Շինդիսիի հերոսները ստեղծել են մեր պատմության առանձնահատուկ անձնազոհություններից մեկի օրինակը, խոնարհվում եմ հայրենիքի համար զոհված հերոսների վառ հիշատակի առջև

Շինդիսիի հերոսները ստեղծել են մեր պատմության առանձնահատուկ անձնազոհություններից մեկի օրինակը, խոնարհվում եմ հայրենիքի համար զոհված հերոսների վառ հիշատակի առջև, – այս մասին «Facebook» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Օգոստոսի 11-ը Շինդիսիի ճակատամարտի 17 հերոսների օրն է, ովքեր ստեղծեցին մեր պատմության ամենանշանավոր անձնազոհություններից մեկի օրինակը: Այս օրը մեզ վստահեցնում է, որ չկան մեծ կամ փոքր մարտեր, քանի որ ցանկացած մասշտաբի մարտերը կարող են դաս դառնալ հայրենիքին ծառայելու՝ սերունդների համար: Ամբողջ վրացական հասարակության հետ միասին ես խոնարհվում եմ հայրենիքի համար իրենց զոհաբերած հերոսների վառ հիշատակի առջեւ», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: