Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք ԿԸՀ-ին կառաջարկենք պատվաստել հանձնաժողովի անդամներին, և կցանկանայինք պատվաստումներ առաջարկել թեկնածուներին՝ Covid-ից պաշտպանված անվտանգ ընտրություններ անցկացնելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք ԿԸՀ-ին կառաջարկենք պատվաստել հանձնաժողովի անդամներին, և կցանկանայինք պատվաստումներ առաջարկել թեկնածուներին՝ Covid-ից պաշտպանված անվտանգ ընտրություններ անցկացնելու համար

Մենք մտնում ենք ակտիվ փուլ, պետք է հաշվի առնել, որ այս ընտրությունները կանցկացնենք որոշակի չափանիշով, – լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, ԿԸՀ-ին կառաջարկվի պատվաստել հանձնաժողովի անդամներին եւ ընտրություններին ներգրավված անձանց: Պատվաստում կառաջարկվի նաեւ ընտրություններին մասնակցող թեկնածուներին:

«Վաղը մենք կքննարկենք որոշակի կանոնակարգերի ներդրման հարցը, օրինակ՝ շնչադիմակներ կրելը: Մանավանդ, որ մենք մտնում ենք ակտիվ փուլ, պետք է հաշվի առնել, որ այս ընտրություններն անցկացնելու ենք որոշակի չափանիշով: Ես հանդես եկա նաև նախաձեռնությամբ՝ առաջարկել ԿԸՀ-ին հնարավորինս սեղմ ժամկետում արդյունավետորեն պատվաստել հանձնաժողովի բոլոր անդամներին: Մենք նաև ցանկանում ենք պատվաստումներ առաջարկել թեկնածուներին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ընտրություններում, որպեսզի ունենան իսկապես Covid ից պաշտպանված, անվտանգ ընտրություններ անցկացնենք», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: