Իրակլի Ղարիբաշվիլի. Արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամի հիմքեր չկան, ես բոլոր կողմերին կոչ եմ անում լուծում գտնել կառուցողական երկխոսության միջոցով
Իրակլի Ղարիբաշվիլի. Արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամի հիմքեր չկան, ես բոլոր կողմերին կոչ եմ անում լուծում գտնել կառուցողական երկխոսության միջոցով

Ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել բոլոր կողմերին` գտնել կառուցողական երկխոսության միջոցով հնարավորինս շուտ երկիրը վերադարձնելու բնականոն քաղաքական կյանքին, – այսօր կառավարության նիստին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, այժմ գլխավորը երկրի կարևոր մարտահրավերների վրա կենտրոնանալն է:

Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփեց նաև Բրյուսել կատարած այցը և այն անվանեց հաջողված:

«Շատ հաջող այց կատարեցինք Բրյուսել: Մենք բարձր մակարդակի հանդիպումներ ենք անցկացրել ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Շատ հաջող քննարկում ունեցանք ճգնաժամերի և առաջընթացի մասին: Հարկ է նշել, որ այն բարեփոխումը, առաջընթացը, որը մենք ներկայացրել ենք, ճանաչում են բոլորը, ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Մենք լսել ենք, որ փոխնախագահ Բորելը գնահատում է մեր երկրի քաղաքական իրողությունը և իրավիճակը, ինչպես նաև լսեցինք ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականները, որոնք, ըստ նրանց, ազատ են, արդար և մրցակցային: Արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամի հիմքեր չկան, ուստի ես կցանկանայի բոլոր կողմերին մեկ անգամ ևս կոչ անել գտնել երկիրը բնականոն քաղաքական կյանքին վերադարձնելու միջոց և շարունակել կենտրոնանալ մարտահրավերների վրա, ինչպիսիք են համաճարակը, տնտեսական խնդիրները: Մենք նույնպես շատ հաջող այց կատարեցինք ՆԱՏՕ: Եվս մեկ անգամ ամփոփեցինք այն առաջընթացը, որը մենք արձանագրել ենք վերջին տարիներին պաշտպանության և անվտանգության ոլորտում», – ասաց Ղարիբաշվիլին: