Իրաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման փորձի ժամանակ զոհվել է երեք մարդ
Իրաքի Քարբալա քաղաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման փորձի ժամանակ մահացել է երեք վիրավորվել 20 մարդ:
Ըստ տեղական մամուլի, ագրեսիվ տրամադրված ցուցարարների մի մասը նոյեմբերի 3-ին փորձել է գրոհել Իրանի հյուպատոսության շենքը: Արդյունքում, ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորվել է 20 մարդ, այդ թվում ոստիկաններ:
Ցուցարարները պահանջում էին, որ Իրանը դադարեցնի միջամտել Իրաքի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Իրանի հյուպատոսությունը իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Իրաք այցելությունից: Բողոքի ցույցերը Իրաքում տեղի են ունենում հոկտեմբերի սկզբից: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում են կառավարության հրաժարականը: Ցույցերի ընթացքում մահացել է մոտ 250 մարդ: