Կորոնավիրուսով վարակված հինգ մարդու թեստերը ցույց են տվել բացասական արդյունք: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսավորված բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն:
Էնդելաձեի խոսքով, նրանք բոքսավորված բաժանմունքից հավանաբար դուրս կգրվեն վաղը:
Վրաստանում կա կորոնավիրուսի հաստատված 54 դեպք: Մինչ այս բուժվել էր երեք մարդ: