Ինչպես եք համարձակվում, որ այս հարցը տալիս եք. Սալոմե Սամադաշվիլին դիմել է առաջին ալիքի լրագրողին

Սա ամոթ է, հասկանում եմ, իշխանությունները ձեզ տալիս են աշխատավարձ,-այսպես է դիմել Վրաստանի առաջին ալիքի լրագրող, Անա Բրոլաձեին «ազգային շարժման» անդամ, Սալոմե Սամադաշվիլին:

«Ազգային շարժման» անդամներ, Ռոման Գոցիրիձեն և Սալոմե Սամադաշվիլին խորհրդարանի շենքում անց են կացրել ասուլիս, երբ լրագրողը նրանց հարցրել է՝ արդյոք իրադարձությունների լարվածությունը առաջացրել է Նիկա Մելիայի կոչը, որ շարժվեին դեպի խորհրդարանի շենք, քանզի իրավապահները գտնվում էին ինքնապաշտպանության ռեժիմում և ցույցի ցրումը սկսվել է այն բանից հետո, երբ լարվել է իրավիճակը:

Լրագրողի հարցը Սալոմե Սամադաշվիլին անվանել է ամոթալի և նշել, որ այդ հարցը ուղակի անպատվություն է քաղաքացիների նկատմամբ, որոնց հետապնդում են:

Բացի այդ, լրագրողը հետաքրքրվել է մայիսի 26-ին որսացել են մարդկանց վրա թե ոչ:

«Մայիսի 26-ին չ՜են որսացել, մայիսի 26-ին ես աշխատում էի փողոցում»,-դիմել է լրագրողը Սամադաշվիլիին: