«Համաներման մասին» օրինագծի կապակցությամբ դիրքորոշումները բավականին հեռացված են, հետևաբար լավ է, որ քննարկումը հետաձգվել է. Սալոմե Սամադաշվիլի
«Համաներման մասին» օրինագծի կապակցությամբ դիրքորոշումները բավականին հեռացված են, հետևաբար լավ է, որ քննարկումը հետաձգվել է. Սալոմե Սամադաշվիլի

«Լելո» խմբակցության անդամ, Սալոմե Սամադաշվիլին գտնում է, որ «Համաներման մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցման հետաձգելը ճիշտ որոշում է, քանի որ հարցի վերաբերյալ դիրքորոշումները բավականին հեռացված են:

Ինչպես հայտարարում է Սամադաշվիլին, եթե նրանք չկարողանան համաձայնության գալ օրինագծի շուրջ, դա վնասակար կլինի փաստաթղթի ոգին պաշտպանելու տեսանկյունից:

«Ճիշտ է, որ հետաձգվել է օրինագծի քննարկումն ու քվեարկությունը, քանի որ եթե մենք օրինագծի շուրջ կոնսենսուսի չգանք, դա բավականին վնասակար կլինի Միշելի փաստաթղթի իրագործման և այս փաստաթղթի ոգու պաշտպանության տեսանկյունից: Այսօրվա տվյալներով, քանի որ դիրքորոշումները միմյանցից բավականին հեռացված են, հարցի քվեարկությունը հետաձգելը ճիշտ որոշում է», – հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին:

Խորհրդարանի այսօրվա նիստում, հետաձգվել է «Համաներման մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: