Իմ և իմ ընտանիքի անդամների թեստերի պատասխանները բացասական են, վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի կրկնակի թեստերի արդյունքները բացասական են: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Սիրելի հայրենակիցներ. Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարել էր, որ իր մոտ հաստատվել էր կորոնավիրուսը: