Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման վայրը և ժամանակը հայտնի կդառնա մոտ օրերին. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը գտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը լինելու է համաշխարհային ձեռքբերում: Նրա խոսքերով այս հանդիպումը մեծ հաջողություն կբերի աշխարհին:
«Համաձայնությունը Հյուսիսային Կորեայի հետ կկայանա, ինչը մեծ հաջողություն կլինի ողջ աշխարհի համար: Ժամանակը և հանդիպման վայրը հայտնի կդառնա մոտ օրերին,-գրել է Դոնալդ Թրամփը:
Ամերիկյան մամուլի լրատվությամբ, Դոնալդ Թրամփը մինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդին հանդիպելը, չի ծրագրում կոնսուլտացիաներ անցնել խորհրդատուների և իր վարչակազմի ներկայացուցիչների հետ: Այս լրատվությունը հաստատել է նաև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Երեկ հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կիմ Չեն Ինի առաջարկին, դեմ առ դեմ հանդիպելու կապակցությամբ: Համանման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ երկու ամիս առաջ հանդես էր եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հեղինակ -
Edgar Barsegyan