Հյուսիսային Կորեան սպառնում է չեղարկել հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ
Հյուսիսային Կորեան սպառնում է չեղարկել հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, եթե Վաշինգտոնը Փհենյանից պահանջի կասեցնել միջուկային զենքի արտադրումը:
Մինչ այդ հայտարարությունը, պաշտոնական Փհենյանը ասում էր, որ պատրաստ էր մասնակցել Կորեայի թերակղզու միջուկային զինաթափմանը:
Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը նշանակված է հունիսի 12-ին:
Մինչ այժմ ընթանում են հանդիպման նախապատրաստման աշխատանքներ, սակայն այս հայտարարությունը կասկածի տակ է դնում ամեն բան: