Հուլիսի 1-ից մենք պատրաստ կլինենք ընդունել միջազգային զբոսաշրջիկների, նույն ժամանակահատվածում, աստիճանաբար, կվերականգնվեն թռիչքները. Նաթիա Թուրնավա
Հուլիսի 1-ից մենք պատրաստ կլինենք ընդունել միջազգային զբոսաշրջիկների, նույն ժամանակահատվածում, աստիճանաբար, կվերականգնվեն թռիչքները. Նաթիա Թուրնավա

Զբոսաշրջության վերականգնման երրորդ փուլում՝ հուլիսի 1-ին, մենք պատրաստ կլինենք ընդունել միջազգային զբոսաշրջիկներին: Այս մասին կառավարության վարչությունում զբոսաշրջությունը վերաբացելու հակաճգնաժամային պլանը ներկայացնելիս հայտարարել է տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Նույն ժամանակահատվածում, աստիճանաբար, կվերականգնվեն թռիչքները», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով ամեն ինչ արվելու է Վրաստանի բնակչության առողջության պահպանմանը համապատասխան:

Ծրագրի ներկայացումը տեղի է ունեցել վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի շրջանակներում գործող տնտեսական խմբի նիստին: Շնորհանդեսի ժամանակ տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մանրամասն խոսել է զբոսաշրջության մեկնարկի հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ոլորտին ցուցաբերվող օգնության նոր փուլի մասին:

Թողնել մեկնաբանություն