Հռոմի պապը հայտարարում է, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կներարկի հաջորդ շաբաթ
Հռոմի պապը «կովիդ 19»-ի դեմ պատվաստվելու է հաջորդ շաբաթ: Այս հայտարարությունն Ֆրենցիսկոս պապը արել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Պոնտիֆիկոսը հայտարարել է նաև, որ բոլորը պետք է ստանան կորոնավիրուսի պատվաստանյութը, քանի որ դա «էթիկայի հարց է»:
«Սա էթիկայի հարց է, քանի որ չպետք է խաղաս քո առողջության հետ և այլ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկես», – հայտարարել է Հռոմի պապը:
Ինչպես հայտնի է, 84-ամյա Ֆրանցիսկոսը չունի թոքի մի մասը, ուստի կորոնավիրուսը կարող է վտանգել նրա առողջությունը:
«Կովիդ 19»-ի դեմ պատվաստումը Վատիկանում սկսվելու է հաջորդ շաբաթ: Համավարակի ընթացքում Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի 27 դեպք: