Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Հովակիմ և Աննա բժշկական կենտրոնի ղեկավար, Վեփխիա Օդիշարիայի հայտարարությամբ, մինչ այժմ պատրիարքարանում կորոնավիրուսի վրա կատարված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
«Ինչպես հայտնի է հասարակությանը, Վրաստանի պատրիարքարանում, ինչպես նաև Սուրբ Երրորդության տաճարում ընթանում են փորձարկումներ: Թեստավորումն անց է կացվել երեկ, այն անց է կացվում նաև այսօր, և ստացված պատասխանները բացասական են»,- հայտարարել է Վեփխիա Օդիշարիան:
Հարցին ՝ «ներառյալ պատրիարքը», Օդիշարիան պատասխանել է, որ կոնկրետ անձանց մասին տեղեկատվություն կտրամադրի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Մեր կողմից կատարված թեստերի պատասխանները բացասական են: Ինչ վերաբերում է Նորին Սրբության վերաբերյալ հարցին, կոնկրետ անձանց մասին տեղեկատվություն կտրամադրի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Որքան մեզ հայտնի է, այսօր և երեկ կատարված թեստերի պատասխանները բացասական են», – հայտարարել է Վեփխիա Օդիշարիան: