Հոլիվուդյան «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով Նուցուբիձեի լանջին սահմանափակվելու է ավտոտրանսպորտի և հետիոտնի տեղաշարժը
Հոլիվուդյան «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով Նուցուբիձեի լանջին սահմանափակվելու է ավտոտրանսպորտի և հետիոտնի տեղաշարժը

Հոլիվուդյան «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների առնչությամբ, սեպտեմբերի 8-ի ժամը 00:00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 00:00-ն, Նուցուբիձեի լանջի առանձին ճանապարհահատվածներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի և հետիոտնի տեղաշարժը:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի բնակչությանը առավոտյան և երեկոյան ժամերին կսպասարկի ֆիլմի նկարահանող ընկերության ավտոտրանսպորտը:

Սեպտեմբերի 10-ին, Բարաթաշվիլու փողոցից երթևեկող N88 ավտոբուսի վերջին կանգառ է սահմանվելու «Դելիսի» մետրոկայանը:

Թողնել մեկնաբանություն