«Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը արգելվելու է տեղաշարժը Ռուսթավելիի պողոտայում
«Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը արգելվելու է տեղաշարժը Ռուսթավելիի պողոտայում

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը «Fast and Furious 9» ֆիլմի դրվագներից մեկի նկարահանման պատճառով Ռուսթավելի պողոտայում սահմանափակվելու է երթևեկությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, տրանսպորտի տեղաշարժը արգելվելու է օգոստոսի 26-ի ժամը 23: 00-ից, Ազատության հրապարակից դեպի նախկին փոստի շենք: Հավլաբարից եկող տրանսպորտի հոսքը կշարունակվի երթևեկությունը  Բարաթաշվիլիի կամրջով դեպի Ազատության հրապարակ, ինչպես նաև Օրբելիանի հրապարակից դեպի Թաբուկաշվիլի փողոց:

Դրա հետ մեկտեղ, Ռուսթավելիի մետրոկայանից  տեղաշարժվող ավտոտրանսպորտը հնարավորություն կունենա շարժվել նախկին փոստի շենքից  դեպի Հանրապետության հրապարակ:

Գերատեսչության տվյալներով , երթևեկությունը  արգելված է Ռուսթավելի պողոտա դուրս բերող բոլոր փողոցներում:

Զեմո Վերայում երթևեկող ավտոտրանսպորտը կարող է օգտվել Գրիբոյեդովի և Բարնովի փողոցներով ՝ Ռուսթավելու պողոտա հատելու համար:

«Պարեկային ոստիկանության ծառայության աշխատակիցները երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով կարգավորելու են ավտոտրանսպորտային միջոցների հոսքը, անհրաժեշտության դեպքում պարեկային ոստիկանները վարորդներին կառաջարկեն այլընտրանքային ուղիներ»,-հայտարարել են ՆԳՆ-ում:

Թողնել մեկնաբանություն