Ռուսթավում ընթանում են «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումները

Ռուսթավում ընթանում են «Ֆորսառ 9» (Fast and Furious 9) ֆիլմի նկարահանումները:

Նկարահանումների պատճառով, սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 6-ը երթևեկությունը կարգելվի Մեսխիշվիլիի և Թոդրիայի փողոցներում:

Դրա հետ մեկտեղ, ֆիլմի դրվագների նկարահանման համար անօդաչու սարքերից բացի ներգրավվել է ուղղաթիռ:

«Նկարահանիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, Հոլիվուդյան «Յունիվերսալ Փիքչերս» ընկերության ամենահայտնի ֆիլմի «Ֆորսաժ *»-ի դրվագների նկարահանումները սկսվել են օգոստոսի 19-ին Թբիլիսիում և ավարտվելու են սեպտեմբերի 20-ին:

Նկարահանման հրապարակից լուսանկարները սոցիալական ցանցում տարածել են բնակիչները:

 

Թողնել մեկնաբանություն