Թելավում, հետազոտական աշխատանքների ժամանակ, ավտոմոբիլային ճանապարհի մոտակայքում հայտնաբերվել է ուշ բրոնզի-վաղ երկաթի ժամանակաշրջանի, մ.թ.ա. II-I հազարամյակով թվագրված գերեզմանոց:
Գերեզմանոցում հայտնաբերվել է մարդու կմախքի մասնիկներ, երկաթե դանակ և կավե ամաններ:
Իլիայի համալսարանի պրոֆեսոր Նիկա Թուշաբրամիշվիլիի խոսքերով, հավանաբար այս գերեզմանը պատկանում է այդ ժամանակաշրջանում առաջատար զինվորի:
Թելավում հայտնաբերված գերեզմանոցի տարածքում հնեաբանական աշխատանքները շարունակվում են: Հայտնաբերված իրերը փոխանցվելու են Թելավիի պատմական թանգարանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan