Հնեաբանները Թելավիում հայտնաբերել են զինվորի գերեզմանատուն

21:31, 25.06.2018

Թելավում, հետազոտական աշխատանքների ժամանակ, ավտոմոբիլային ճանապարհի մոտակայքում հայտնաբերվել է ուշ բրոնզի-վաղ երկաթի ժամանակաշրջանի, մ.թ.ա. II-I հազարամյակով թվագրված գերեզմանոց:

Գերեզմանոցում հայտնաբերվել է մարդու կմախքի մասնիկներ, երկաթե դանակ և կավե ամաններ:

Իլիայի համալսարանի պրոֆեսոր Նիկա Թուշաբրամիշվիլիի խոսքերով, հավանաբար այս գերեզմանը պատկանում է այդ ժամանակաշրջանում առաջատար զինվորի:

Թելավում հայտնաբերված գերեզմանոցի տարածքում հնեաբանական աշխատանքները շարունակվում են: Հայտնաբերված իրերը փոխանցվելու են Թելավիի պատմական թանգարանին:

 

 

 

Նմանատիպ