«Պոլիտիկո» – Բելգիայում համընդհանուր գործադուլի պատճառով նոյեմբերի 23-ին չեղարկվել են չվերթների մեծ մասը Բրյուսելի և Շարլեռուայի միջազգային օդանավակայաններում

16:27, 22.11.2026

«Պոլիտիկոն» հաղորդում է, որ Բելգիայում համընդհանուր գործադուլի պատճառով նոյեմբերի 23-ին չեղարկվել են չվերթների մեծ մասը Բրյուսելի և Շարլեռուայի միջազգային օդանավակայաններում։

Օդային երթևեկության կարգավարները նույնպես միանում են գործադուլին՝ բողոքելով կառավարության կողմից նախատեսված բյուջետային կրճատումների և տնտեսական բարեփոխումների դեմ։

Բելգիայի օդային երթևեկության կարգավարության ծառայության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 21:00-ն անհնար կլինի սպասարկում իրականացնել։ Արդյունքում, երկրի հիմնական օդանավակայաններում առևտրային չվերթները կդադարեցվեն օրվա մեծ մասի ընթացքում։

Բացի այդ, Շարլեռուայի օդանավակայանի ղեկավարությունը քննադատել է օդային երթևեկության կարգավարության ծառայությունը ուշացած ծանուցման համար։ Օդանավակայանի իշխանությունները պնդում են, որ օդային երթևեկության կարգավարները անպատասխանատու վարքագիծ են ցուցաբերել ավիաընկերությունների, ուղևորների և աշխատակիցների նկատմամբ։

Սահմանափակումները, ենթադրաբար, կազդեն հազարավոր ուղևորների և Շարլեռուայի օդանավակայանի մոտ 3400 աշխատակիցների վրա։

Օդանավակայանի իշխանությունները կոչ են անում ուղևորներին ստուգել իրենց չվերթների կարգավիճակը իրենց ավիաընկերությունների հետ՝ նախքան ճանապարհորդելը։

Նոյեմբերի 23-ի բողոքի ցույցը կազմակերպվում է Բելգիայի առաջատար արհմիությունների կողմից: Նրանք բողոքում են վարչապետ Բարտ դը Վևերի կառավարության տնտեսական քաղաքականության և բյուջեի կրճատումների դեմ: Գործադուլը նաև կխաթարի Բրյուսելի հասարակական տրանսպորտի գործունեությունը։

Նմանատիպ