Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 55 722 նոր դեպք, մահացել է 579 պացիենտ
Հնդկաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 55 722 նոր դեպք: Կորոնավիրուսի զոհ է դարձել 579 մարդ, ինչը վերջին չորս ամսվա ընթացքում, մահվան ամենացածր ցուցանիշն է: Տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր Հնդկաստանում «կովիդ 19»-ը հաստատվել է ավելի քան 7 միլիոն մարդու մոտ, մահացել է 114 610 պացիենտ: