Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային քանակ
Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային քանակ

Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային քանակ: Վերջին 24 ժամում վարակը հաստատվել է 95 735 մարդու մոտ:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 172 մարդ:

Համավարակի սկսվելուց ի վեր, Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4,4 միլիոն դեպք:

Հնդկաստանում «կովիդ 19»-ից մահացել է 75 062 մարդ: Վարակման դեպքերի քանակով, երկիրը ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: