Հիվանդությունների վերահսկման կենտրոնում հայտարարում են, որ միջազգային վիճակագրության համաձայն, Վրաստանը կորոնավիրուսով մահացածների թվով աշխարհի առաջին քսանյակում չի մտնում
Հիվանդությունների վերահսկման կենտրոնում հայտարարում են, որ միջազգային վիճակագրության համաձայն, Վրաստանը կորոնավիրուսով մահացածների թվով աշխարհի առաջին քսանյակում չի մտնում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում ապատեղեկատվություն են անվանում, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների մասին տարածված տեղեկատվությունը, իբր երկիրն աշխարհում միլիոն բնակչության հաշվով ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը:

Կենտրոնի տնօրենի խորհրդական, Նաթիա Սխվիտարիձեն ասում է, որ տարածված տեղեկատվությունը հիմնված է սխալ մեկնաբանված տվյալների վրա, քանի որ այն երկրները, որտեղ «կովիդբ19» -ով մահացության մակարդակն այս փուլում ցածր է, դիտավորյալ են նշված:

Նրա խոսքով, միջազգային պաշտոնական վիճակագրության համաձայն, Վրաստանն այս ցուցանիշով նույնիսկ աշխարհի քսանյակում չէ:

«Ներկայացված տեղեկատվությունը սխալ է մեկնաբանվել: Ընտրված երկրները, որտեղ Վրաստանը այդ պատկերին ներկայացված է որպես առաջատար, չի համապատասխանում ճշմարտությանը, քանի որ այն համեմատվում է այն երկրների հետ, որտեղ այս պահին մահացությունը շատ ցածր է: Իրական թվերով, Վարստանը նույնիսկ չի դիտարկվում քսանյակում», – հայտարարել է Նաթիա Սխվիտարիձեն: