Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է հայկական մամուլը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Հուլիսի 17-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 34 001 մարդու մոտ: Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուսից զոհվել է 620 մարդ: