Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նոր դեպքերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վակավածների թիվը հասել է 235-ի, այդ թվում, արդեն բուժվել է եկու մարդ:
Վարչապետը նշել է, որ վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Փաշինյանն ասում է, որ նոր դեպքերի քանակը և աշխարհագրությունը մտահոգիչ են: ՀՀ վարչապետը նաև նշել է, որ դեպքեր են գրանցվել Կոտայքի և Երևանի արտադրական օբյեկտներում: Այս առումով կորոնավիրուսի տարածումը կանխելու համար խստացվելու են սահմանափակումները: Ֆաշինյանը կրկին կոչ արեց քաղաքացիներին մնալ տանը և պահպանել հիգիենայի կանոնները: