Հայաստանում վերջին մեկ րվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 112 նոր դեպք: Տեղեկությունը հաղորդում է հայկական մամուլը՝ հիմնվելով երկրի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների վրա:
Մայիսի 5-ի տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 2 619 դեպք: Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 1 393 քաղաքացի:
Հայաստանում կորոնավիրուսից արդեն ապաքինվել է 1 071 մարդ՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում 36 հոգի: Երկրում Կովիդ 19-ի զոհերի թիվը հասել է մինչև 40: