Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, մահացել է յոթ պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, մահացել է յոթ պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, ապաքինվել է 487 պացիենտ:

Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 7 պացիենտ, ևս մեկ վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 5 227 թեստ:

Սեպտեմբերի 12-ի դրությամբ, համավարակի սկսվելուց մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 248 850 դեպք, այստեղից ապաքինվել է 232 528 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 5 002 մարդ: Եվս 1 174 վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: