Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ
Հայաստանում կորոնավիրուսով վարակման թիվը ավելացել է 370-ով և այսօրվա դրությամբ կազմում է՝ 56 451:
Անցած մեկ օրում վարակից մահացել է 9 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ից մահացել է 1026 մարդ, իսկ այն հիվանդների թիվը, որոնց մոտ հաստատվել էր վարակը, սակայն մահացել են այլ հիվանդության պատճառով կազմում է 306: