Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ

Հայաստանում կորոնավիրուսով վարակման թիվը ավելացել է 370-ով և այսօրվա դրությամբ կազմում է՝ 56 451:

Անցած մեկ օրում վարակից մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ից մահացել է 1026 մարդ, իսկ այն հիվանդների թիվը, որոնց մոտ հաստատվել էր վարակը, սակայն մահացել  են այլ հիվանդության պատճառով կազմում է 306: