Հայաստանին օգնության առաջարկն արված է, ընթանում են բանակցություններ. Պաատա Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն ասում է, որ կորոնավիրուսի կապակցությամբ Հայաստանին օգնության հարցով ընթանում են բանակցություններ:
Ինչպես Պաատա Իմնաձեն հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ, առաջարկն արդեն արվել է:
«Բանակցությունները ընթանում են: Դուք գիտեք, որ առաջարկն արվել է, այս ամենը կորոշվի բանակցությունների արդյունքում»,- ասել է Պաատա Իմնաձեն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ կորոնավիրուսի վերաբերյալ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ակտիվ հաղորդակցություն կա: