Հատուկ գործողության ժամանակ Ախմեդ Չատաևը ուներ մի քանի պահանջ
Հատուկ գործողության ժամանակ Ախմեդ Չատաևը ուներ մի քանի պահանջ

Ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեծադրանքով ձերբակալվածների գործով Առաջին ալիքին հայտնի են դարձել նոր մանրամասներ:

Ձերբակալվածներից մեկի մեղադրական որոշման մեջ գրված է, որ Ախմեդ Չատաևը հատուկ գործողության ժամանակ ուներ մի քանի պահանջ, այդ թվում այն անձին ազատ արձակումը, ում պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Գաբրիել Սալոսի փողոցում:

Որոշման համաձայն, պահանջները չկատարելու դեպքում, Չատաևը սպառնում էր հրաձգությամբ և ահաբեկչական ակտերի իրականացմամբ:  Եվս մեկ մանրամասն կապված է բնակավայրի հետ:

Հետաքննության պաշտոնական վարկածով, Չատաևը հոկտեմբերին հանցակիցնենրի հետ միասին ապրում էր Թբիլիսիում՝ այլ հասցեով, իսկ Գաբրիել Սալոսի փողոց նա տեղափոխվել էր քիչ ուշ: