Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակցի վրա
Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակցի վրա

Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում, սուր առարկայով զինված անձը հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության ծառայության աշխատակցի վրա: Այս մասին տեղեկությունը տարածում է «ռոյթերս» գործակալությունը:

Տարածված վարկածով հարձակվողը ձերբակալված է:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, դանակով զինված անձը սպանել է երեք և վիրավորել մի քանի մարդու: Քաղաքի քաղաքապետը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչական գործողություն: