Մոսկվայի քաղաքապետը հայտարարում է, որ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում է իրականացվել, Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությամբ՝ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով մասշտաբային հարձակում է իրականացվել։
Ինչպես Սոբյանինը գրել է սոցիալական ցանցում, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ դեպի մայրաքաղաք էր ուղղվում ավելի քան 430 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են քաղաքից հեռու մատույցներում։
Սոբյանինը նաև նշել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է 36 անօդաչու սարք։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ավիացիոն գերատեսչությունը գիշերվա ընթացքում թռիչքների սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի բոլոր օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում, Ժուկովսկիում և Շերեմետևոյում։
Անօդաչու սարքերի սպառնալիքի պատճառով սահմանափակումներ են մտցվել նաև Կալուգայի, Նիժնի Նովգորոդի, Կրասնոդարի, Սոչիի, Սարատովի, Պենզայի և այլ քաղաքների օդանավակայաններում:
Ուկրաինայի զինվորականները Մոսկվայի վրա անօդաչու սարքերով մասշտաբային հարձակման փորձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տարածել։