Հայաստանում «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են դատարան, որտեղ քննարկվում է նրա նախնական կալանքի հարցը

13:02, 07.07.2026

Հայաստանում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հինգ ժամ անց լքել է Քննչական կոմիտեն:

«Մեղադրանքներն ամբողջությամբ շինծու են, դա սուտ է, ֆարս, ամեն ինչ կպարզվի»,— հայտարարել է Ծառուկյանը քննչական մարմնի շենքի մոտ հավաքված մարդկանց, ովքեր վանկարկում էին. «Քո կողքին ենք, Ծառուկյան»:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ քննվում է նրան կալանավորելու հարցը: Նշվում է, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել գիշերը։

Հուլիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության կողմից իրականացվող քրեական գործերից մեկով ձեռք են բերվել փաստական ապացույցներ, որոնք մատնանշում են, որ Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված մի քանի անձինք, ենթադրաբար, 2022-ից 2024 թվականներին իրականացրել են մասշտաբային խարդախություն և փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքներն անվանել է աբսուրդային և ծիծաղելի։

Նմանատիպ