Ազգային անտառային գործակալության աշխատակիցները հունիս ամսին բացահայտել են իրավախախտման 72 դեպք

12:24, 07.07.2026

Ազգային անտառային գործակալության աշխատակիցներն ընթացիկ տարվա հունիս ամսին հայտնաբերել են իրավախախտման 72 փաստ, որոնցից 57-ը փայտանյութի ապօրինի արդյունահանման, այդ թվում՝ տեղափոխման դեպքեր են։

Ընդհանուր առմամբ, առգրավվել է ապօրինի արդյունահանված տարբեր տեսակի մինչև 39 խորանարդ մետր վառելափայտ և շինափայտ, որոնք տեղավորվել են անտառային գործակալության «աշխատանքային բակերում»։

Երկրի մասշտաբով փայտանյութի ապօրինի արդյունահանման փաստերից 8 իրավախախտում հայտնաբերվել է Իմերեթիում, 15-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 3-ը՝ Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթիում, 10-ը՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, 12-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 5-ը՝ Գուրիայում, 8-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում, 8-ը՝ Կախեթիում, իսկ 3-ը՝ Շիդա Քարթլիի տարածաշրջանում։

Արձանագրված օրինախախտումներից 5 փաստ պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ, հետևաբար՝ նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են համապատասխան քննչական մարմիններին։

Բացի այդ, պետական անտառների ինքնակամ զավթման 14 փաստ է հայտնաբերվել Իմերեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Կախեթիի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջաններում։ Հայտնաբերվել է նաև մեկ չգրանցված սղոցարան Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում։

Ազգային անտառային գործակալության աշխատակիցների կողմից տարվա առաջին վեց ամիսների ընթացքում երկրի մասշտաբով հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի արդյունահանման 391 փաստ։

Տեղեկատվությունը տարածում է Ազգային անտառային գործակալությունը։

Նմանատիպ