Ռոյթեր. Էմանուել Մակրոնի Դամասկոս այցի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում պայթյուններ են տեղի ունեցել. այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերս»-ը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաքում այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ պետք է գիշերեր Ֆրանսիայի նախագահը, պայթուցիկ սարք է պայթել։
Միջադեպից հետո ճանապարհները փակվել են, և անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։ Էմանուել Մակրոնը Եվրամիության անդամ երկրների առաջին առաջնորդն է, ով ժամանել է Դամասկոս։