ՆԳՆ-ը տարածում է Ծերեթելիի պողոտայում միկրոֆինանսական կազմակերպության վրա հարձակման մեջ մեղադրվողի ձերբակալման կադրերը

ՆԳՆ-ը տարածում է Ծերեթելիի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղերից մեկի վրա հարձակման մեջ մեղադրվողի ձերբակալման կադրերը և տեղեկություն:

«Ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիում, Ակակի Ծերեթելիի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղերից մեկի վրա հարձակման, մի քանի մարդու պատանդ վերցնելու և զենքի ապօրինի կերպով պահում-պահպանում մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի – 1989 թվականին ծնված Լ.Զ.-ին:

Թբիլիսիում, Ակակի Ծերեթելիի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպություններից մեկի մասնաճյուղ, որվա երկրորդ կեսին ներխուժել է զինված տղամարդ և պատանդ վերցրել 17 մարդու:

Տեղում անհապաղ կենտրոնացվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները և սկսվել են օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների և հարձակվողի միջև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, մեղադրյալը աստիճանաբար ազատ է արձակել պատանդներին: Դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել»,- հայտարարել են ՆԳՆ-ում:

Գերատեսչության տեղեկությամբ, տեղի ունեցած փաստով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի՝ 144-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը ենթադրում է ավելի քան երկու անձի պատանդություն և զենքի ապօրինի կերպով պահում-կրում: