Սև ծովում անց են կացվել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ռազմածովային զորավարժություններ
Սև ծովում անց են կացվել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ռազմածովային զորավարժություններ

Վրաստանի ներքին գործերի նախարարության առափնյա պահպանության և ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանման նավերը, Սև ծովում անց են կացրել համատեղ ռազմածովային զորավարժություններ:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, զորավարժություններն իրականացվել են ՆԱՏՕ-ի ականազերծման գործողությունների երկրորդ մշտական ​​ստորաբաժանման (SNMCMG2) նավահանգստային այցի շրջանակներում:

« Համատեղ ծովային գործողություններին մասնակցել են՝ Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության «Սոխումի» պարեկային նավը և ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ​​հակաականային ստորաբաժանման նավերը.՝ ESPS RAYO (Իսպանիա), ROS LT LUPU DINESCU ( Ռումինիա), BGC SHKVAL (Բուլղարիա), TCG EDINCIK (Թուրքիա) և ITS VIAREGGIO (Իտալիա):

Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավատորմի փոխգործունակությունը և ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը:

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի այցերը վրացական նավահանգիստներ կանոնավոր բնույթ են կրում և հանդիսանում են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շոշափելի արդյունքներից մեկը `Սև ծովի անվտանգության ամրապնդման տեսանկյունից: ՆԱՏՕ-ի նավերը երկրորդ անգամ են այցելում Վրաստան 2021 թվականին», – հայտնել են ներքին գործերի նախարարությունում: