Ավստրիայի ՆԳ նախարարությունը Վիեննայում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ արել է հայտարարություն
Ավստրիայի ՆԳ նախարարությունը Վիեննայում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ արել է հայտարարություն

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունում Վիեննայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ արել է առաջին հայտարարությունը: Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ:

Բացի այդ, երկրի ՆԳ նախարարի տեղեկությամբ, ոստիկանության կողմից հետախուզվում է մեկ հարձակվող:

Դրա հետ մեկտեղ, ըստ ներքին գործերի նախարարի, անվտանգության միջոցառումների շնորհիվ վաղը աշակերտները ստիպված չեն լինի հաճախել դպրոց:

Վիեննայում հարձակումներն իրականացվել են մի քանի վայրերում: Սկզբնապես կրակոցները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի մոտ: Ավելի ուշ հաղորդվեց, որ հարձակվողները գտնվում էին քաղաքի տարբեր հատվածներում: Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են առնվազն երեք զոհվածների և մինչև տասնյակ վիրավորների մասին: Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: