Անգելա Մերկելը հայտարարում է, որ հաշվի առնելով վերջին ժամանակների ահաբեկչական հարձակումները, Եվրոպայի համար անհրաժեշտ է բարեփոխել Շենգենի գոտու սահմանային վերահսկողությունը
Անգելա Մերկելը հայտարարում է, որ հաշվի առնելով վերջին ժամանակների ահաբեկչական հարձակումները, Եվրոպայի համար անհրաժեշտ է բարեփոխել Շենգենի գոտու սահմանային վերահսկողությունը

Անգելա Մերկելը հայտարարում է, որ հաշվի առնելով վերջին ժամանակների ահաբեկչական հարձակումները, Եվրոպայի համար անհրաժեշտ է բարեփոխել Շենգենի գոտու սահմանային վերահսկողությունը: Այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է եվրոպական այլ ղեկավարների հետ առցանց խորհրդաժողովից հետո:

«Առաջին հերթին մենք պետք է գործի դնենք այն ինչի մասին խոսում էինք: Ցանկանում եմ նշել Շենգենյան գոտի մուտքի ու ելքի համակարգը, որը պետք է պատրաստ լինի մինչև 2022 թվականը: Շատ կարևոր է իմանալ, թե ով է մտնում և ով դուրս գալիս Շենգենյան տարածք: Այս տեղեկատվությունը մեզ պետք է նաև այն երկրների կապակցությամբ, որոնց հետ մենք ունենք առանց վիզայի ռեժիմի համաձայնագիր: Այդ պատճառով շատ կարևոր է ETIAS համակարգը, որը պետք է ավարտվի մինչև 2023 թվականը», – հայտարարել է Մերկելը:

ETIAS-ը Եվրամիության ուղևորների և ավտորիզացիայի համակարգ է, որը պետք է տարածվի Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող երրորդ երկրների քաղաքացիների վրա: Այս համակարգը նախատեսում է ձեռք բերել Շենգենյան գոտի մուտք գործելու թույլտվություն `էլեկտրոնային հայտ լրացնելով: