Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 2000-ը
Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 2000-ը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկությամբ, գրանցվել է վարակման 256 նոր դեպք:
Երկրում հայտարարված է համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան: Գերատեսչության տվյալներով, զոհվել է 13 մարդ, բուժվել՝ 22-ը:
Այս պահի դրությամբ, հետազոտության պատասխանին է սպասում մոտ 25 հազար մարդ: