Հարավային Կորեայում կորոնավիրուսից ապաքինված 91 պացիենտի մոտ կրկին հայտնաբերվել է «COVID-19»
Հարավային Կորեայում կորոնավիրուսից ապաքինված 91 պացիենտի մոտ կրկին հայտնաբերվել է «COVID-19»:
Ինչպես նշում են կենտրոնում, դեռևս հայտնի չէ, թե ինչպես են պացիենտները կրկին վարակվել կորոնավիրուսով:
Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի հայտարարությամբ, հնարավոր է, որ պացիենտների օրգանիզմում վարակն ակտիվացել է և ոչ թե երկրորդ անգամ վարակում է տեղի ունեցել:
Առողջապահության ոլորտի փորձագետների մի մասը չի բացառում, որ հիվանդությունը հնարավոր է, կրկնվել է կամ տեղի է ունեցել սխալ ախտորոշում՝ կեղծ թեստի պատճառով: