Հանրապետական հիվանդանոցում գտնվող 7 մարդու մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Հանրապետական հիվանդանոցում գտնվող 7 մարդու մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Հանրապետական ​​հիվանդանոցում դիտարկման տակ է գտնվում 46 հիվանդ: Նրանց առողջական վիճակը բավարար է, բացառությամբ մեկի, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում: Խոսքը մի քանի օր առաջ Մառնեուլիից տեղափոխված մի տարեց մարդու մասին է, ում մոտ կորոնավիրուս չկա, սակայն բուժում է անցնում հանրապետական ​​հիվանդանոցում:

Հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոխիձեի խոսքով, նախօրեին յոթ մարդուց վերցվել են համապատասխան փորձանմուշներ և բոլոս պատասխանները բացասական էին: Նա նշել է, որ վաղվա համար սպասում են ևս 17 հիվանդի թեստի պատասխան: Այս փուլում կլինիկայում վարակվածներ չկան: