Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու հինգ առողջացած քաղաքացի. Լևան Գոփոձե
Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու հինգ առողջացած քաղաքացի. Լևան Գոփոձե

Հանրապետական ​​հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեի հայտարարությամբ, հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված նոր հիվանդներ չկան: Ըստ նրա, ընդհանուր առմամբ հիվանդանոցում բուժվում է 44 վարակակիր: Նրանցից հինգը այսօր դուրս են գրվելու:

Ինչպես ասել է Լևան Գոփոձեն, վարակվածներից մեկի վիճակը ծանր է, ով միացված է արհեստական շնչառության սարքին: Հիվանդին երկու օր առաջ Թբիլիսի են տեղափոխել Մառնեուլիից: Հետևելի է նաև երկու հիվանդի առողջական վիճակը:

«Հանրապետական հիվանդանոցում այս պահին բուժվում է 61 մարդ: Այստեղից կովիդ 19 է հաստատված 44-ի մոտ: Այս հիվանդներից հինգը այսօր դուրս են գրվելու հիվանդանոցից, քանզի երկու անգամ անցկացրած թեստավորումը ցույց է տվել բացասական պատասխան: Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, ապա մեկի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Սա առաջին հիվանդն է, որին անհրաժեշտ է դարձել միացնել սարքին: Նա իհարկ է գտնվում է վերակենդանացման բաժնում: Հիվանդը տարիքավոր է, նրան երկու օր առաջ տեղափոխել են Մառնեուլիից և ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: ՈՒնենք նաև մի քանի հիվանդ, որոնք խնդիրներ ունեն սրտի հետ: Մնացած հիվանդների առողջական վիճակը բավարար է: Այսօր վերցնելու ենք ևս մի քանի նմուշ և տեսնենք թե ինչ պատասխան կստանանք»,- ասել է Լևան Գոփոձեն: