Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու երեք ապաքինված քաղաքացի
Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս են գրելու երեք ապաքինված քաղաքացու: Այս մասին հայտարարել է կլինիկայի ղեկավար Լևան Գոփոձեն:
Ըստ նրա, արդյունքում հիվանդանոցում կմնա 31 կովիդ վարակակիր, նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է:
Գոփոձեի խոսքով, կլինիկայում սպասում են «կովիդ 19»-ի վրա 10 հիվանդի թեստի պատասխանին:
«Մենք նոր հիվանդներ չունենք: Երեկ մեզ մոտ տեղափոխել են մեկին: Նրանք անհրաժեշտ էր դիալիզ, իսկ մեր հիվանդանոցը ունի դրա հնարավորությունը: Այսօր դուրս ենք գրելու երեք հիվանդի:
Մենք դեռ ունենք ծանր վիճակում գտնվող հիվանդ, որը գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ, բացի այդ նա ունի բազմաթիվ զուգակցվող հիվանդություններ: Նա ունի լուրջ հիվանդություններ, ներառյալ ինսուլտի նշաններ: Հիվանդի վիճակը համեմատաբար կայուն, սակայն կանխատեսելը շատ դժվար է: Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, ապա նրանց վիճակը բավարար է»,- ասել է Գոփոձեն: